Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 5-ին բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ կողմերը կքննարկեն երկու երկրների միջև վստահության վերականգնմանն ուղղված հետագա քայլերը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինքենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ: