Ադրբեջանի հետ լարվածության պայմաններում Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանի թշնամիներին նախազգուշացրել է, որ ցանկացած չմտածված գործողության դեպքում Իսլամական Հանրապետությունը ջախջախիչ պատասխան կտա:
«Իրանի թշնամիները, անշուշտ, ջախջախիչ պատասխան կստանան և մեծ գին կվճարեն, եթե անգրագետ, անխոհեմ գործողություններ կատարեն»,- գրել է նախարարը թվիթերյան իր միկրոբլոգում:
Իրանական բանակի ցամաքային զորքերը երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Ադրբեջանի հետ սահմանին, զորավարժություններ են անցկացնում: