Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, թե, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող քաղաքացու են ձերբակալել։
Ադրբեջանական ծառայության պնդմամբ՝ 51-ամյա Այդին Զաքի օղլու Զաքիևը «լրտեսել է՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, պետական անվտանգության և պաշտպանական կարողությունների»:
Բաքվից հայտնել են, թե ադրբեջանցին, իբրև թե, օգնել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին «թշնամական գործողություններ» իրականացնելիս, տեղեկատվություն է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի մասին: