Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես
բացվեց «Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսում հայկական տաղավարը։
Մեր առաջին հյուրերից էր ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Տաղավարում շրջելուց և մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի և ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդել և ընդլայնել»,- գրել է նախարարը: