Ռոմանովների արքայատոհմի ժառանգ Գեորգի Միխայլովիչի պսակադրությունը իտալուհի Ռեբեկա Բեթարինիի հետ տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի տաճարում՝ դառնալով Ռուսաստանում կայսերական ընտանիքի ներկայացուցիչների առաջին պսակադրությունը 120 տարվա ընթացքում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Հարսանիքին հրավիրված է եղել 500 հյուր, այդ թվում՝ եվրոպական միապետությունների ներկայացուցիչներ, իտալացի հոգևորականներ և ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ:
Գեորգի Միխայլովիչի մայրը՝ Մարիա Ռոմանովան, մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի թոռնուհին է: Վերջինս բոլշևիկների իշխանության գալուց հետո, արդեն աքսորի մեջ, իրեն կայսր էր հռչակել։ Կիրիլ Վլադիմիրովիչը Նիկոլայ Երկրորդի զարմիկն էր: