Արևելյան գործընկեր վեց երկրի ներկայացուցիչներ հանձն են առել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ պատրաստ լինի ստորագրման:
Ինչպես տեղեկացնում են ԵՄ-ից, ակնկալվում է, որ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը հինգ տարվա ընթացքում գրեթե 90 տոկոսով կնվազեցնի ռոումինգի արժեքը արևելյան գործընկեր երկրների և Եվրամիության միջև:
Դրա ընդհանուր դրական ազդեցությունը գնահատվում է 4,6 մլն եվրո: Արևելյան գործընկերության անդամ են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: