Հոկտեմբերի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1751 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1633 մարդ, մահացել` 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 614 763, որից 586 704-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը 8 976 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 42 657 փորձարկում, 28 199-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14458-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4,1% է, վերջին 14 օրվանը՝ 5,8%, վերջին 7 օրվանը՝ 5,22%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 799 446 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 562 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 70 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4169 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 768 անձ: