Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում ի հայտ է եկել մոտավորապես հարյուր տարվա պատմություն ունեցող ձկնորսական կառամատույց: Ջրի երես են դուրս եկել կառույցի փայտե սյուները, ինչը հերթական անգամ հաստատում է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորուստը՝ գրում է Ermenihaber-ը:
Ադիլջևազի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականցնում Վանա լճում, հայտնել է, որ նոր կառույցներ են ի հայտ գալիս լճի նաև մյուս հատվածներում։
«Վանա լճում գրանցվել է ջրի մոտ 1․5 մետր նվազում։ Այնպես չէ, որ դա մեզ չի անհանգստացնում: Երաշտը լուրջ խնդիրներ առաջացրեց Վանա լճում, հատկապես այս տարի: Հուսանք, որ դա վնաս չի հասցնի էկոհամակարգին»,- նշել է հետազոտողը: