Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Եղեգնուտ համայնքի կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Ծրագրի շրջանակում կասֆալտապատվի 2,12 կմ երկարությամբ ճանապարհ՝ հարմարավետ և անվտանգ երթևեկ ապահովելով հետիոտների և տրանսպորտային միջոցների համար:
Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կապահովվի 20 ժամանակավոր աշխատատեղ: