Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։
Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել էր հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: