Հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր՝ տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարեկան 700 տարեցի մշտական աջակցություն է տրամադրում: Նրանք ստանում են սնունդ և հիգիենիկ պարագաներ, հոգեբանական աջակցություն և օգտվում տնային խնամքի ծառայությունից։
Քովիդ-19 համավարակի ընթացքում միայնակ տարեցները եղել են ՀԿԽԸ հիմնական թիրախային խմբերից: Համավարակի սկզբից ի վեր Հանրապետության ամբողջ տարածքում մոտ 20 000 միայնակ տարեց աջակցություն է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությանից:
ՀԿԽԸ-ն տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող խմբի անդամ է։