Զրույցի ընթացքում կենտրոնացել ենք ԼՂ հակամարտության և հակամարտությանն առնչվող հարցերի վրա: Այս մասին այսօր Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրոպական Միության դիրքորոշմանը, այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության լուծման երկարատև, կայուն լուծման փնտրտուքին: Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հանդիպումներս, որոնք, ըստ էության, գալիս ենք ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, խաղաղ կարգավորումը մնում է օրակարգում:
Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիմա վրա»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը նշեց նաև, որ անդրադարձել են ԼՂ հակամարտության առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի:
«Մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին, կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: