ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժիրայր Խառատյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ժիրայր Խառատյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: