Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 631 դեպք, որոնցից 242 569-ը՝ առողջացած, 5339-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 11385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: Ունենք 728 առողջացած, 20 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է: