Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավո մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ:
Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կասկածվում են ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիք, հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Ավելի վաղ կալանավորվել էր նաև Դավիթ Տոնոյանը: