Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարեդարձի առիթով նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել է դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Չինաստանի ամբողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ:
Նախագահն ու դեսպանը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, խոսել գործակցության խորացման հնարավորությունների մասին, նաև կարևորել երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացումն ու կապերի սերտացումը: