ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովհաննիսյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ԲԴԽ-75-Ո-179 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Աշոտ Հովհաննիսյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: