Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է բժիշկներին և հարբժշկական մասնագետներին՝ մասնակցելու վերապատրաստումների։
Այն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
Հաշմանդամության և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և բարեփոխումների ծրագրի շրջանակում նախարարությունը, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ։
Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) ու մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբերի։
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրված 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։
Վերապատրաստումները տեղի կունենան Երևանում երկու խմբով՝ 2021 թ․ հոկտեմբերի 18-ից 22-ն ու 25-ից 29-ը։
Դիմումներն ընդունվում են մինչև 2021 թ․ հոկտեմբերի 10-ը` ժամը 13։00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010֊52֊17֊61, 010-56-43-80
Գրանցման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ: