ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 5430 ստուգայց։ Արձանագրվել է 915 խախտում, այդ թվում՝
Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3118 ստուգայց, 273 խախտում.
հարավային տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 39 խախտում.
հյուսիսային տարածքային կենտրոն՝ 1056 ստուգայց, 537 խախտում.
արևելյան տարածքային կենտրոն՝ 347 ստուգայց, 8 խախտում.
արևմտյան տարածքային կենտրոն՝ 429 ստուգայց, 58 խախտում։
Այսօր Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել կրթական հաստատություններում։