Հոկտեմբերի 14-19-ը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կքննի Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հակընդդեմ հայցերը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ:
Ըստ Հաագայի դատարանի մամուլի ծառայության՝ հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին: Համավարակի պատճառով հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով:
Հիշեցնենք՝ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: