«Բարի լույս, Վրաստան, այս անգամ Վրաստանից՝ ութ տարի անց»,- Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
Վրաստանի նախկին նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ՝ հետևելու հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վրաստանում նրան ներքին հետախուզում է հայտարարված, և մի քանի քրեական գործով հետաքննություն է իրականացվում: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Սաակաշվիլիին կձերբակալեն սահմանը հատելուն պես՝ գրում է РИА Новости-ն:
Ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թակո Չարկվիանին ստեղծել էր ժողովրդական շարժում՝ հանրապետության նախկին նախագահին հայրենիք վերադարձնելու համար: Նա ասել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ անարդար քաղաքական հետապնդումը պետք է դադարեցվի, հատկապես ընտրությունների նախաշեմին, և կոչ է արել վերականգնել նախկին նախագահի քաղաքացիությունը, ինչից նրան, ըստ պատգամավորի, անարդարացիորեն զրկել էին: