5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Բուշեր քաղաքից, որտեղ գտնվում է համանուն ատոմակայանը, 95 կիլոմետր հյուսիս-արևմուտք է: Երկրաշարժի օջախը եղել է 10 կիլոմետր խորությամբ:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկատվություններ չկան: