Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր կդառնա. կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը:
Արդյունաբերական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել սեփականության իրավունքով իրեն պատկանող 60 տոկոս բաժնեմասի 25 տոկոսը: Այդպիսով, Կառավարությունը դարձել է 15 տոկոսի սեփականատերը:
Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել որպես սեփականություն ընդունել բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին: