Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հետաքննություն է վարում «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիայի դեմ մահափորձի նախապատրաստման փաստով, որն ավելի վաղ գլխավորում էր «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Այս մասին հայտնել է հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալ Բաչի Մգելաձեն՝ տեղեկացնում է ТАСС-ը։
Մհելաձեն չի հստակեցրել, թե ով է ծրագրել պատվիրված սպանությունը, իսկ Գվարամիան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մոտ մեկ ամիս առաջ իրեն հայտնել են Ռուսաստանի Դաշնությունից ժամանած քաղաքացիների կողմից ծրագրվող մահափորձի մասին: