Սեպտեմբերի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 743 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2266 մարդ, մահացել է 29 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 613 012, որից 585 071-ը ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8946:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36047 փորձարկում, 20685-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15362-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4,84% է, վերջին 14 օրվանը՝ 6,04%, վերջին 7 օրվանը՝ 5,65%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 785 862 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 347 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4223 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 734 անձ: