Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորություններն անցնելու ու լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: