Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության տասնյոթերորդ համաժողովի լիագումար նիստի ժամանակ՝ փոխանցում է Regnum-ը:
«Ռուսաստանն իր գործընկերներին, այդ թվում՝ Ղազախստանին, առաջարկում է աջակցություն և օժանդակություն ատոմային էլեկտրակայանների կառուցման և շահագործման գործում: Մասնավորապես, դա վերաբերում է Հանրապետությունում ռուսական դիզայնով ԱԷԿ-ի կառուցմանը»,- ասել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ խոսքը ոչ միայն էլեկտրակայանի կառուցման մասին է, այլև մի ամբողջ ճյուղի ստեղծման, որը ներառում է ոլորտային մասնագիտությունների գծով ռուսական բուհերում մասնագետների ուսուցումը:
Պուտինը նաև նշել է, որ էլեկտրակայանի ազդեցությունը օդի աղտոտվածության վրա չնչին կլինի: