ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 30-ի նիստում կքննարկի ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային փորձարկումները, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման վերաբերյալ հարցեր` փոխանցում է ТАСС-ը։
Խորհրդակցությունը կանցկացվի փակ ռեժիմով։
Փհենյանը սեպտեմբերի 28-ին առաջին անգամ փորձարկել է «Հվասոն-8» նոր գերձայնային հրթիռը։ Բացի դրանից՝ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովը հայտնել էր ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության հրթիռի արձակման մասին: Սեպտեմբերի 15-ին ԿԺԴՀ-ն նույն ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: