Առաջին անգամ Հայաստանում գտնվող Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերին ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ ի նշան Սուրբ նահատակների հիշատակի:
Պատվիրակության անդամ, Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայության (EPIS) համակարգող, Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Էլեֆթերիոս Պապադոպուլոսը նշել է.
«Առաջին անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության թանգարան: Պապս գաղթել է Ստամբուլից, և այստեղ տեսնելով այս փաստերը՝ ցնցված եմ: Հույս ունեմ, որ հետագա սերունդներն ամեն ինչ կանեն կանխարգելելու ցեղասպանությունները»: