ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հարցին այն մասին, որ ԵԽԽՎ բանաձևում ներառվել ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը՝ Հայաստանի սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ:
«ԵԽԽՎ-ում այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ռուսական պատվիրակությանը դիմել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերակատարումը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել մի փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները կողմերի մոտ ի սկզբանե հակասություններ էին առաջացրել»,- նշել է Զայցևը:
Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի կայուն և երկարաժամկետ կարգավորումը սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն ու հետագա սահմանագծման իրականացումն է:
Զայցևը նշել է, որ ռուսական կողմը կազմել և Երևանին ու Բաքվին է ներկայացրել այդ հարցով բանակցությունների առաջարկ:
«Սպասում ենք մեր գործընկերների արձագանքին»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակի տեղակալը: