Կրեմլում կարծում են, որ Ուկրաինային թուրքական սպառազինության փոխանցման դեպքում այն կարող է հետագայում օգտագործվել Ուկրաինայի կողմից իր ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինային զենքի նման համակարգերի հանձնումը հղի է նրանով, որ այդ սպառազինությունները կարող են օգտագործվել ուկրաինական զինված ուժերի կողմից իրենց իսկ ժողովրդի դեմ: Թուրքիան ևս տեղյակ է դրանից»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում արդյոք տեղյա՞կ են Կիևի մերձակայքում թուրքական հարվածային անօդաչուների արդիականացման ուսումնական կենտրոն ստեղծելու մասին, և արդյոք հարցը քննարկվե՞լ է Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: