Կիպրոսի իշխանությունները դրական են գնահատել Փարիզի և Աթենքի համաձայնագիրը՝ Հունաստանին ֆրանսիական ֆրեգատների մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսնը՝ փոխանցում է ТАСС-ը:
Նա գործարքը որակել է որպես դրական քայլ Հունաստանի պաշտպանունակության բարձրացման համար:
Պելեկանոսը հավելել է, որ Կիպրոսը դրական է գնահատում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը նպաստող ցանկացած համաձայնագիր: