Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել 2021 թ. հոկտեմբերի 3-9-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի մրցանակային ֆոնդի համալրման և մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման գործընթացը:
Միջոցառման շրջանակում, կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված տեղական և օտարերկրյա ֆիլմերի ցուցադրության արդյունքում, մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման նպատակով կինոփառատոնը շնորհում է միջազգային մրցանակներ (այդ թվում՝ գումարային), որոնք կինոփառատոնի ավանդական բաղադրիչն են:
Ըստ այդմ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և մրցանակային ֆոնդին աջակցելու նպատակով առաջարկվել է կատարել վերաբաշխում «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում և փոփոխություններ նախկինում ընդունված որոշումներից մեկում: