Շարունակելով աջակցել այլ երկրների COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին նվիրաբերել 50 000 դեղաչափ Moderna պատվաստանյութ: Այս մասին նշված է Լիտվայի կառավարության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ պատվաստանյութը Հայաստանին կտրամադրվի մինչև հոկտեմբերի 4-ը:
Սա առաջին դեպքն է, երբ Լիտվան որևէ երկրի նվիրաբերում է Moderna պատվաստանյութ:
Ըստ հաղորդագրության՝ խոսելով Հայաստանին պատվաստանյութերի հատկացման մասին՝ Լիտվայի վարչապետը հիշեցրել է, որ մինչ այժմ Հայաստանին Լիտվայի կողմից փոխանցվել էր միայն Astra Zeneca պատվաստանյութ:
Այս տարի Լիտվան Astra Zeneca պատվաստանյութի արդեն 200 000 չափաբաժին է փոխանցել Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային: