ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր, Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու մտադրության մասին՝ հայտնում է Greekcitytimes-ը։
Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է նման քայլի մասին:
Ֆլեյքը դրական պատասխան է տվել ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին, թե նա ապագայում կմիանա այդ մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանության հաստատման հարցում:
Ֆլեյքը նաև հաստատել է, որ մտադիր է մասնակցել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումներին:
Նախկինում, որպես ԱՄՆ կոնգրեսական, Ֆլեյքը չի քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Ֆլեյքը նշել է նաև, որ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, եթե անգամ Անկարան հրաժարվի С-400-ի ձեռքբերումից։ Նրա խոսքով՝ Անկարայի կողմից ռուսական այդ համալիրների կիրառումը կհանգեցնի նոր պատժամիջոցների։