Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության փոխնախագահ մոլլահ Աբդուլ Գանի Բարադարը Քաբուլում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի հետ հանդիպմանը Թուրքիային կոչ է արել մասնակցել Աֆղանստանի վերականգնման և զարգացման նախագծերի իրականացմանը՝ փոխանցում է ТАСС-ը:
Բարադարն ընդգծել է, որ երկու երկրների միջև պահպանվում են դրական փոխհարաբերություններ:
Իր հերթին, Թուրքիայի դեսպանը հաստատել է, որ Անկարան ակնկալում է Աֆղանստանում կայունության հաստատում և բաց է տարբեր ոլորտներում համագործակցության համար, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանի վերակառուցման և անվտանգության ապահովման հարցում: