Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքները։
«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր և վաղը երեկոյան՝ ժամը 20։00-22։00-ը, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ երգիչ, երգահան Հայկոն մահացել է 48 տարեկանում:
Հիշեցնենք, որ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով և ծանր վիճակում տեղափոխվել «Միքայելյան» հիվանդանոց: