ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երանուհի Թումանյանցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Երանուհի Թումանյանցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նորանշանակ փոխնախարարը 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։
Կրթություն
Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհում (2019թ. ապրիլ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Ինքնուրույնության սկզբունքը դատական իշխանության համակարգում` սահմանադրական բարեփոխումների համատեքստում»)
Ամառային դպրոց «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր), 2009 սեպտեմբեր)