G20-ի արտահերթ գագաթնաժողովը՝ նվիրված Աֆղանստանում տիրող իրավիճակին, տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
Գագաթնաժողովը նախաձեռնել է Իտալիան: Հռոմը պնդում է, որ խնդրի լուծմանը պետք է ներգրավել Ռուսաստանին, Չինաստանին և Թուրքիային։
Ըստ Դրագիի՝ գագաթնաժողովի առանցքային օրակարգային հարցերը պետք է լինեն Աֆղանստանում տիրող հումանիտար իրավիճակը և այն քայլերը, որոնք Մեծ քսանյակի երկրները պատրաստ են ձեռնարկել՝ թույլ չտալու, որ Աֆղանստանը կրկին վերածվի միջազգային ահաբեկչության կենտրոնի։