Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից՝ տեղեկացրել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ, և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից: