Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից զորավարժություն կսկսեն երկրի հյուսիսարևմտյան շրջաններում՝ հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին՝ փոխանցում է Isna գործակալությունը:
Նա նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով:
Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ:
Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: