Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։
Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։