Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։
Ըստ ԱԱԾ-ի՝ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Նրանք ձերբակալվել են երեկ:
Դատարանը շուրջ 4 ժամ է քննում է նաև Գալստյանին կալանավորելու միջնորդությունը:
Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործը առնչություն չունի Գալստյանի վերաբերյալ մի քանի ամիս առաջ քննվող նախորդ քրեական գործի հետ։
Պաշտպանը հայտարարել է, որ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: