Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում է Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Նրանք ձերբակալվել են երեկ: Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր՝ նույն դատարանում:
Դավիթ Գալստյանի պաշտպանը Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործը առնչություն չունի Գալստյանի վերաբերյալ մի քանի ամիս առաջ քննվող նախորդ քրեական գործի հետ։
Պաշտպանը հայտարարել է, որ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: