Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը դարձյալ հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նրանք նկատել են, որ կղզու հյուսիսային հատվածի առաջնորդը երեքշաբթի ներկա չի եղել Գերագույն ժողովրդական ասամբլեայի V նստաշրջանին՝ գրում է Interfax-ը: Ընդ որում՝ նիստը տեղի է ունեցել Հարավային Կորեային Կիմ Չեն Ընի քրոջ ուղարկած հաշտարար ուղերձից մի քանի օր հետո: Կիմ Յե Չժոն հավանական էր համարել միջկորեական գագաթնաժողովի անցկացումը, եթե Սեուլը հրաժարվի «երկակի ստանդարտներից»:
Նիստի օրը հայտարարվել է նաև Փհենյանի նոր գերձայնային հրթիռի փորձարկման մասին: Մինչև հիմա Հարավային Կորեան նման զենք չուներ իր տրամադրության տակ:
Միջազգային դիտորդներն ակնկալում էին, որ նիստի ժամանակ ԿԺԴՀ իշխանությունները Հարավային Կորեային և ԱՄՆ-ին ուղղված հայտարարություն կանեն, սակայն նստաշրջանի առաջին օրը դա տեղի չունեցավ:
Փհենյանը հայտարարել է, որ գերձայնային հրթիռի ստեղծումը ռազմավարական զենքի, պաշտպանական գիտության և սպառազինության համակարգի զարգացման հնգամյա ծրագրի հինգ առաջնահերթություններից է: Փորձագետները Հյուսիսային Կորեայում նոր հրթիռների փորձարկումը համարել են ԱՄՆ-ի ուշադրությունը գրավելու փորձ: