Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, սառը զենք կրելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրանյութ պարունակող հոգեմետ նյութերի մաքսանենգության` 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման ու ծանր վիրավորանքի՝ 2-ական, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի, ծեծի, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության փորձի, ինքնիրավչության, մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: