Նարեկացու «Մատյան ողբերգության» լիտվերեն երկրորդ, լրամշակված հրատարակության առաջին օրինակներն արդեն Երևանում են: Այս բացառիկ նախագծի նախաձեռնողը՝ Լիտվայում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանը, հետադարձ հայացքով գնահատում է կատարված ահռելի աշխատանքն ու այն նշանակությունը, որ նոր հրատարակությունը կունենա նարեկագիտության և մշակութային դիվանագիտության ոլորտում:
Տիգրան Մկրտչյան (Լիտվայում ՀՀ նախկին դեսպան) - Այս նախագիծը նվիրվում է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Բացի դրանից՝ Նարեկացու «Մատյանի» լիտվերեն թարգմանությունից և առաջին հրատարակությունից 22 տարի անց մեր պոետիկ և փիլիսոփայական մտքի հսկային անդրադարձը կատարվել է բոլորվին նոր համատեքստում: Նարեկացու սրբադասումը Ֆրանցիսկոս Պապի կողմից, նաև փետրվարի 27-ը կաթոլիկ եկեղեցում Նարեկացու օր հռչակելը նրա համաեվրոպական վերաարժևորման ընթացքն է: Նախագծին սիրով միացել են նաև հոգևոր առաջնորդները:
Տիգրան Մկրտչյան - Նարեկացին լիտվերեն հնչում է ճանաչված պոետ Սիգիտաս Գեդայի թարգմանությամբ, գրքի հավելվածում ներառվել են նաև Էդուարդաս Մեժելայտիսի և հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի թարգմանական հատվածները, առաջաբանի հեղինակն է հայտնի հայագետ Աբրահամ Տերյանը, իսկ վերջաբանը գրել է Արուսյակ Թամրազյանը: Այն աչքի է ընկնում նաև բարձրարվեստ ձևավորմամբ. օգտագործվել են ազգային մանրանկաչության լավագույն նմուշները: Նոր հրատարակությունը համալրվել է նաև աուդիոգրքով, յուրաքանչյուր գլխի վերջում տեղադրված է հատուկ արագ արձագանքման՝ QR կոդ. 13 ժամ տևողությամբ ձայնագրությունը ներկայացնում են Լիտվայի ամենահայտնի 3 արտիստները: Ֆոնային երաժշտությունը միջնադարյան շարականներնեն ու հայ դասակակների գործերը:
«Օդիլե» հրատարակչությունն առայժմ գիրքը տպագրել է 500 օրինակով, այն գրախանութներում կհայտնվի հոկտեմբերի կեսերին. բայց դեսպանը վստահ է՝ այդ տապաքանակը շատ արագ է սպառվելու:
Տիգրան Մկրտչյան - Դեռ 2017-ին Լատվիայում անցկացված Նարեկացու օրերի առիթով հայր Լևոն Զեքիյանն ասել էր, որ յուրաքանչյուր հայ դեսպան իր առաքելության ընթացքում պետք է դառնա Նարեկացու «Մատյանի» մունետիկը, քանի որ Նարեկացին մեր քաղաքակրթական այցեքարտն է: