Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժին էին այցելել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Շիրակի մարզի և Գյումրիի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Հյուրերը Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ շրջեցին բաժնի տարածքում, ծանոթացան 2022 թվականին մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկեցին աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:
Նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկեցին Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Մհեր Գրիգորյանը բարձր գնահատեց տարվող աշխատանքներն ու կարևորեց ԱՄՆ դեսպանատան հետ սերտ համագործակցությունը:
Ներկաները անդրադարձան արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ բացթողումներին:
Խորհրդակցության ավարտին ստեղծվելիք ստորաբաժանման կայացման վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: