Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները կդիտարկի՝ ինչպես կարող է նպաստել ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների սկսած բանակցության շարունակականությանը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին եռանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով երկխոսությունը գնահատել է կառուցողական:
Լին Թրեյսի (ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Պետք է լինի համապարփակ լուծում, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի: Հայ-թուրքական հարաբերությունների մասին. կողմերը պետք է ունենան դրա պատրաստակամությունը, և այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին: Այս պահին իրավիճակն այդ մասով դեռևս հստակ չէ: