ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Ալավերդիում կկառուցվի ադամանդի վերամշակման գործարան:
«5 ամիս առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ շրջեցինք Ալավերդիում։ Նախարարին տեղեկացրել էի, որ պղնձաձուլարանի փակվելուց հետո համայնքում սոցիալական դրությունը բարդ է։ Բացառապես Կառավարության՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության մեծ ջանքերի, Ալավերդիում կկառուցվի ադամանդի վերամշակման գործարան։
«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը նախատեսում է ստեղծել մինչև 150 աշխատատեղ։ Շնորհակալ եմ ընկերությունը վստահության, Ալավերդի համայնքում մեկնարկի համար։
Այսօր այցելել եմ ընկերության՝ Աբովյան քաղաքում գտնվող գործարան, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Հաջորդ հանդիպումը կլինի արդեն Ալավերդիում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագիր»
|